Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր հետս կապնվեց լրիվ նոր հաքերային թիմ՝ ասացին, որ հարձակում են կատարել Ոստիկանության կայքի վրա /police.am/՝ վերջին իրադարձությունների հետ կապված։ Իսկապես՝ կայքը չի աշխատում։ Հաքերային խմբի մասին ոչինչ չգիտեմ՝ հարցեր մի տվեք։ Սա իրենց թվիթերն էhttps://twitter.com/Antisystem374 ։ Արձանագրեմ՝ սա առաջին քաղաքացիական հաքերային հարձակումն է Հայաստանում (ես ուրիշ չեմ հիշում նման դեպք) DDoS ա երեւի արվել»:
Yerkir.am-ի հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ հարցը տեխնիկական է, սերվերը դիտումների քանակից ծանրաբեռնվել է, քիչ հետո կկարգավորեն: Ի դեպ, տեղեկացրին նաև, որ անհնար է կայքը կոտրել, որովհետև շատ ապահով սերվերի վրա է հիմնված: