ԱՄՆ Դետրոյթ քաղաքում` բասկետբոլի դաշտում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 9-ը` վիրավորվել են, հայտնում է Detroit Free Press-ը: Մարդասպանի ինքությունը հայտնի չէ: Պարզ չեն նաեւ սպանության հանգամանքերը: Հրաձգությունը տեղի է ունեցել տոնական միջոցառման ժամանկ, որին ներկա են եղել նաեւ երեխաներ:
Ամերիկյան մեկ այլ քաղաքում` Ֆիլադելֆիայում, բացօթյա խնջույքի ժամանակ կրակ է բացել զինված տղամարդը` վիրավորելով 7 մարդու, այդ թվում` 2 երեխայի: