|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քաղաքացի Անահիտ Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր կողմից խարդախություն կատարելու վերաբերյալ 2015 թվականի օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Հետագայում իր ծանոթ, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողը իրեն հայտնել է, թե, իբր, հիշյալ որոշումը կայացվել է նրա միջնորդությամբ և խնդրանքով: Ոստիկանության ծառայողը հիշյալ որոշումը կայացրած քննիչին փոխանցելու պատրվակով իրենից պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:
Ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության, խոշոր չափով կաշառք տալու փորձի դրդչության, խոշոր չափի կաշառք տալու փորձի դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով, 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: