Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Լուսադեմին Բալահովիտում գտնվող շշերի արտադրամասում տեղի ունեցած հրդեհն ահռելի վնաս է պատճառել արտադրամասի սեփականատիրոջը՝ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի բիզնեսին: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Նկարագրելով դեպքը՝ Մանուկյանը պատմեց, որ ամեն բան եղել է հանկարծակի: «Մի մետր բարձրության վաննա ա, մեջը` մի մետր բարձրության լավա ա, տակից ծակվել ա, չեն նկատել, թափել ա, չեն հասցրել դեմն առնել: Դա անկանխատեսելի բան ա, ոչ մեկ չի կարա կանխատեսի դա»,- ասաց նա և հավելեց, որ արդյունքում` շիկացած ապակու 30 տ հումք է արտահոսել, ինչն էլ հանգեցրել է հրդեհի:
Պատգամավորը նշեց, որ ներկայումս իրենք հաշվարկներ են անում՝ պարզելու համար ստացած պատճառված վնասը:
Մանուկյանի խոսքով՝ վաննան 7 տարին մեկ փոխում են և ամեն տարի ստուգում անցկացնում: «Չորսուկես տարի է, ինչ շահագործվում էր, դրա մի մասը (նկատի ունի վաննայի), որ մի թեթև անորակ եղավ, կտա՝ ընթացքում կմաշվի, ամեն տարի աշխատանքները կանգնեցնում ենք, ստուգում»,- ասաց նա և հավելեց. «Փառք Աստծո, որ մարդկանց բան չի եղել»:
Նշենք, որ հրշեջներից մոտ մեկուկես ժամ է պահանջվել հրդեհը մարելու համար: