կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-03 09:08
Քաղաքական

Մելիք Մանուկյանի շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել. «Ժողովուրդ»

Մելիք Մանուկյանի շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի՝ (Շշերի Մելո) Աբովյան քաղաքում գտնվող շշերի գործարանը որոշ ժամանակով դադարել է գործել: Ըստ մեր տեղեկությունների՝ պատգամավորին պատկանող ընկերությունը տեխնիկական խնդիրներ ունի, ինչի համար էլ Մանուկյանը որոշել է որոշ ժամանակով «կանգնեցնել» գործարանը: Դադարի ընթացքում գործարանը պետք է վերազինվի և նորից վերսկսի աշխատել:

 

Աբովյանցիներից շատերը մեզ հետ զրույցում ասում էին, որ գործարանի աշխատակիցներին արդեն իսկ տեղեկացրել են, որ աշխատանքի չգնան, բայց չեն հստակեցրել, թե մինչև երբ է գործարանը «փակված» մնալու: Հիշեցնենք, որ այդ գործարանի բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ խմբակցության անդամ, պատգամավոր Մուրադ Գուլոյանին: Երեկ «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ փորձել է պատգամավորներից մեկնաբանություն ստանալ, բայց ապարդյուն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։