|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Այսօր էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք իրականացվել է «Որոտան»-ի վաճառքի գործարքը, պատասխանեց. «Ոչ, վաճառքի գործարքը դեռ չի կայացել, բանակցությունները շարունակվում են»:
Հարցին, որ, ըստ նախարար Երվանդ Զախարյանի և էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանի, այդ գործարքը պետք է կայանար հունիսի 3-ին կամ 4-ին, էներգետիկայի փոխնախարարը շփոթված պատասխանեց. «Ճիշտ են ասել, ես էլ եմ լսել դրա մասին: Այսօր հունիսի 5-ն է, չէ՞… Չգիտեմ, չգիտեմ, թե ինչու չի կայացել»:
Նշենք, որ, մեր տեղեկություններով, ստորագրման վերջին պահին ինչ-ինչ խնդիրներ են առաջացել: Ամերիկյան կողմին դուր չեն եկել հայկական կողմի պայմանները: Պայմանագիրը, ըստ մեր հավաստի աղբյուրների, նախնական տարբերակի համեմատ, փոփոխությունների է ենթարկվել: