|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կայծակնահարության հերթական դեպքն է գրանցվել: Շուրջ մեկ ժամ առաջ, Yerkir.am-ի տեղեկություններով, Արարատի մարզի Վեդի քաղաքում կայծակի հարվածից ծանր տուժել են մայր ու որդի` Անահիտ և Արշակ Քոչարյանները:
Դաշտում հոսանքահարված բնակիչների կյանքը Վեդու ԲԿ բժիշկներին հաջողվել է փրկել. նրանց անմիջապես տեղափոխել են Վեդու հիվանդանոց, առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո շտապօգնության ամբուլատոր մեքենաներով այս պահին փորձում են տեղափոխել «Էրեբունի» ԲԿ:
Տուժողների վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է ծանր: Մայրը 54 տարեկան է, որդին` 35:
Նշենք, որ տուժածները Վեդու ոստիկանապետ Սևան Քոչարյանի բարեկամներն են: