Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ 2018թ․ երկրում ծնվել է 1 մլն 248․847 երեխա։ Նրանցից 51․3 տոկոսը եղել են տղաներ, 48․7 տոկոսը՝ աղջիկներ. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Թուրքիայիում ծնելիության ընդհանուր գործակիցը, որը հաշվվում է ըստ մեկ կնոջ կողմից կյանքի ընթացքում լույս աշխարհ բերված երեխաների թվի, 2017թ․ կազմել է 2․07, իսկ 2018թ․՝ 1․99։ 2018թ․ Թուրքիայում ծնելիության ընդհանուր գործակիցն ամենից բարձր է եղել Շանլըուրֆայում (4.13), իսկ ամենից ցածր՝ Գյումյուշհանեում (1․30)։
Ամենից շատ ծնելիություն գրանցվում է 25-29 տարեկանների մոտ: 15-19 տարեկան դեռահասների շրջանում ծնելիության գործակիցը, որն արտահայտվում է յուրաքանչյուր 1000 կնոջ բաժին ընկնող կենդանածին երեխաների թվով, 2013թ․ կազմել է 29, 2018թ․՝ 19։
Իսկ ամեն 1000 բնակչին բաժին ընկնող ծնունդների քանակով հաշվվող ծնելիության մակարդակը 2017թ․ Թուրքիայում կազմել է 16․10, 2018թ․ այդ ցուցանիշը հասել է 15․30-ի։ 2018թ․ Թուրքիայում ծնելիության մակարդակը ամենից բարձր է եղել Շանլըուրֆա (31․30), Շըրնաք (27․20), Մուշ (25․70), Աղրը (25․30) նահանգներում, իսկ ամենից ցածր՝ Էդիրնեում (9․50), Զոնգուլդաքում (9․70), Գիրեսունում (9.90):
Թուրք գիտնականները պնդում են, որ ծնելիության ցածր մակարդակի հիմնական պատճառներից են գաղթերը: Երիտասարդները ծնողներից առանձնանում և տեղափոխվում են այլ քաղաքներ ու աշխատում, և, չունենալով երեխային խնամելուն աջակցող ծնողներ, երեխա չեն ունենում: Նաև նշվում է, որ բարձրացել ամուսնական տարիքի շեմը: