ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել առ այն, որ վերջին շրջանում երկրում զգալի նվազել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը. այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրառում է արել իր թվիթերյան էջում. հայտնում է Yerkir.am-ը։
«Կորոնավիրուսի դեպքերի թիվը զգալի նվազում է ԱՄՆ-ի ողջ տարածքում՝ չնայած որոշ բացառությունների։ Իսկապես շատ լավ նորություն»,-գրել է նա։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը շարունակում է աշխարհում վարակվածների և մահացածների թվով մնալ առաջատար։ Երկրում մինչ օրս կորոնավիրուսով է հիվանդացել 1,527,664 մարդ, մահացել՝ 90,978-ը։