կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-21 09:18
Իրավական

Ինչո՞ւ է ձերբակալվել քրեական հեղինակություն Ղռերի Ավոն. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է ձերբակալվել քրեական հեղինակություն Ղռերի Ավոն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո անվանմամբ, ինչպես նաեւ՝ նրա որդին կասկածվում են պարտքի պատճառով մարդ առեւանգելու մեջ: Ի դեպ, Ավետիս Գրիգորյանը եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը:

 

Թերթը հիշեցնում է,  որ երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին եւ նրա որդուն: Ըստ լուրերի` վերջիններիս ձերբակալել են անձի առեւանգման եւ ապօրինի ազատությունից զրկելու մեղադրանքով: Սակայն ավելի ուշ նրանց ազատ են արձակել:

 

«Բանն այն է, որ նախաքննական մարմինը` ՀՀ քննչական կոմիտեն, դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` հոր եւ որդու նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը կիրառելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը եւ 3 մլն դրամ գրավի դիմաց Ղռերի Ավոյին ու նրա որդուն ազատ է արձակել: «Ժողովուրդ»-ին այս պատմության հետ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդ տեղեկությունների՝ ինչ-որ անձինք Ավետիս Գրիգորյանին գումար են պարտք եղել եւ ուշացրել են:

 

Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ պարտքը չեն վերադարձնում, որոշել է հանդիպել պարտապանի հետ: Սակայն այն անձը, ում հետ հանդիպել է Գրիգորյանը, այդ գումարային պատմության հետ կապ չի ունեցել, այլ հանդես է եկել որպես միջնորդ: Սակայն զրույցը լարված ընթացք է ստացել, եւ Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ չի հաջողվում համաձայնության գալ, ըստ լուրերի՝ որոշել է առեւանգել միջնորդին: Ըստ նույն լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանի «Հայբուսակ» համալսարանի հարեւանությամբ: Ավետիս Գրիգորյանն իր որդու հետ նշված տարածքից բանագնացին առեւանգել եւ տարել են անհայտ վայր, մի քանի օր պահել, ծեծի ենթարկել, սակայն տեսնելով, որ միեւնույն է՝ այդ ճանապարհով չի ստացվում իրենց գումարը ետ ստանալ, նրան բաց են թողել: Ըստ նույն լուրերի՝ միջնորդին ազատ են արձակել` պարտքի դիմաց վերցնելով նրա ավտոմեքենան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: