կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-20 09:35
Հասարակություն

Հեռուստատեսության թվայնացումը կհետաձգվի. «Ժողովուրդ»

Հեռուստատեսության թվայնացումը կհետաձգվի. «Ժողովուրդ»

«ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում: Վաղը գործադիրին առաջարկվող փոփոխության նպատակը հեռուստատեսության ներկայիս անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը վեց ամսով՝ մինչև 2016 թվականի հունվարի 1-ը հետաձգելն է:

 

Գործող օրենքով այդ անցումը պետք է ավարտվի այս տարվա հուլիսի 1-ին: Տեղեկացնենք, որ նախագծին կցված հիմնավորման համաձայն՝ անալոգայինից թվային հեռարձակման անցման աշխատանքներն արդեն 90 տոկոսով ավարտված են, իսկ հետաձգումն անհրաժեշտ է՝ հեռարձակման փոփոխության հետ կապված սոցիալական խնդիրները լուծելու համար: Ինչպես հայտնի է՝ հին հեռուստացույցները թվային ազդակները չեն ընդունում, և նման հեռուստացույց ունեցող քաղաքացիներին հարկավոր է լինելու հատուկ սարք ձեռք բերել՝ հեռուստաեթերը դիտելու համար: Ի սկզբանե հայտարարվել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներին այդ սարքերը կտրամադրի պետությունն անվճար: Այս նախագիծը վկայում է այն մասին, որ պետբյուջեում ներկայումս համապատասխան միջոցներ չկան, և փող գտնելու համար ժամանակ է հարկավոր»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։