|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կանադայի Սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր՝ 2002 թվականի հունիսին ընդունած բանաձևը. տեղեկացնում է Horizon Weekly-ն:
«Պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Կանադան հավատարիմ է մնում այն սկզբունքներին, որոնք մենք տարածել են ողջ աշխարհում: Ցանկացած երկիր, որը ցանկանում է ճնշել իր անցյալը, ցանկացած երկիր, որը չի առերեսվում իր անցյալի հետ, ձախողման լուրջ վտանգի է ենթարկում սեփական պատմությունից իրեն ազատելու հնարավորությունը»,- հայտարարության մեջ ասել է սենատոր Թանհ Նայի Նգոն՝ հավելելով, որ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «այս ծանրագույն հանցագործությունը մնում է անպատասխան, քանի որ Թուրքիան հրաժարվում է ճանաչել այն»:
Նշելով, որ Կանադայի խորհրդարանը անտարբեր չի մնացել Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած կոտորածների նկատմամբ, Նգոն ասել է. «Մենք պետք է քաջալերենք արդարությունը, մարդու իրավունքները, հանդուրժողականությունն ու ժողովուրդների խաղաղ համակեցությունը, քանի որ դա է ճիշտը: Ինձ համար պատիվ է խոսել այս պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և վերահաստատելու մեր անփոփոխ հանձնառությունը 44 բանաձևին, որն ընդունվել է 2002 թվականի հունիսին»:
Սենատի խոսնակ Լեո Հուսակոսը ևս բացման խոսքում անդրադարձել է Ցեղասպանության փաստին և ողջունել Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանին ու դահլիճում ներկա հայ համայնքի մյուս ներկայացուցիչներին: