կարևոր
163 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-09 10:23
Հասարակություն

Մենք՝ արցախցիներս տեր ենք մեր իրավունքներին և պատրաստ ենք հավաքական անվտանգ վերադառնալ մեր հայրենիք․ Նարե Սիմոնյան

44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցն է։  Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի նախաձեռնությամբ այց է կազմակերպվել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։