կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-10 16:42
Սպորտ

«Փյունիկ»-ը մոտ է չեմպիոնությանը

«Փյունիկ»-ը մոտ է չեմպիոնությանը

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Գյումրիում 2:0 հաշվով հաղթեց «Շիրակ»-ին: Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Զավեն Բադոյանը 59' և Նարեկ Ասլանյանը 81': Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը միավորների քանակը հասցրեց 54-ի, և առաջնության ավարտից 3 տուր առաջ 2-րդ տեղում ընթացող «Ուլիս»-ին գերազանցում է 8 միավորով: Հարկ էնշել, որ Սարգիս Հովսեփյանի թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «ԳանձասարԿապան»-ին: Միակ գոլը   64-րդ րոպեին հեղինակեց  Արամ Բարեղամյանը:

Հիշեցնենք, որ 25-րդ տուրի 2 հանդիպում տեղի էր ունեցել երեկ

Այս տուրից հետո թիմերը մրցաշարային աղյուսակում դասավորվեցին հետևյալ հերթականությամբ.

N

Թիմեր

Խ

Մ

1.

Փյունիկ

24

54

2.

Ուլիս 

25

46

3.

Շիրակ

25

45

4.

Միկա

25

34

5.

Ալաշկերտ

25

31

6.

Գանձասար Կապան

24

28

7.

Բանանց

25

26

8.

Արարատ

25

9