Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգն էր: Այս անգամ համերգը կրում էր «Դասական երաժշտություն` հայկական լարայիններով» խորագիրը: Ելույթով հանդես եկան կոմպոզիտոր, թավջութակահար, խմբավար Գրիգոր Առաքելյանը և «Les Violons d'Armenie» անսամբլի մենակատարներ Մելինե Մարուքյանը (ջութակ) և Սուսաննա Մուրադյանը (թավջութակ): Հնչեցին Բախի, Մոցարտի և Բեթհովենի ստեղծագործությունները:
Ի դեպ, երեկոյի ընթացքում երաժիշտները նվագում էին վինագործ Մարտին Երիցյանի պատրաստած գործիքներով: Առաքելյանը նշեց, որ Երիցյանի պատրաստած հայկական վիոլան, թավջութակը ոչ թե պետք է համարել պարզապես գործիքներ, այլ դրանք նոր էջ են բացում հայ նվագարանային երաժշտության ոլորտում:
«Երիցյանը ստեղծել է նվագարաններ, որոնք ոչ միայն ավանդական են, այլ նաև համահունչ այսօրվա համաշխարհային երաժշտության պահանջներին։ Երբ այս գործիքները ստեղծվեցին, մտածում էի, որ դրանցով միայն հայկական երաժշտություն պետք է նվագեմ, բայց տարիներ անցան, և երբ պետք է համաշխարհային դասականների գործերը կատարեի, մտածեցի՝ ինչո՞ւ չկատարել դրանք մեր գործիքներով։ Կարծում եմ՝ այս գործիքները շատ հետաքրքիր երանգ են հաղորդում մեր նվագարաններին, և հենց սրանցով էլ կարող ենք ներկայանալ աշխարհին՝ ոչ միայն հայկական երաժշտությամբ, այլ նաև դասականների գործերը ներկայացնելով»,- ասաց նա:
Ներկայացնում ենք Առաքելյանի և ջութակահար Մելինե Մարուքյանի` Մոցարտի դուետներից մեկի կատարումը: