Փոխարժեքներ
06 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.3 |
EUR | ⚊ | € 421.78 |
RUB | ⚊ | ₽ 4.4041 |
GBP | ⚊ | £ 505.89 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Հունվարի 17-ից ի վեր Ադրբեջանի Բաքու քաղաքում շարունակվում են կեղծ դատավարություններ՝ ուղղված 16 հայ պատանդների դեմ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և զինվորական ղեկավարներ:
Նրանց դեմ առաջադրված մեղադրանքները՝ սկսած ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների ձևավորում, անհիմն են և քաղաքականապես ուղղորդված: Այս կեղծ դատավարությունները հերթական անգամ կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը և հանդիսանում են հաշվարկված փորձ՝ ջնջելու Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի պատմական և քաղաքական ինքնությունը:
Շուրջ 17 ամիս այս անձինք ապօրինի պահվում են կալանքի տակ՝ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի դաժան ռազմական արշավից հետո, որի հետևանքով ավելի քան 120․000 էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվել են Արցախից/Լեռնային Ղարաբաղից: Նրանց շարունակական կալանքը, ինչպես նաև Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքները կազմում են մարդու իրավունքների և միջազգային իրավունքի ծանր խախտում:
IUSY-ն կոչ է անում միջազգային հանրությանը, այդ թվում՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը, Եվրոպական միությանը և առնչակից բոլոր շահագրգիռ կողմերին, անհապաղ գործողություններ ձեռնարկել, մասնավորապես՝
IUSY-ն շարունակում է պաշտպանել Արցախի բնիկ հայ բնակչության անքակտելի իրավունքները, նրանց ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը:
Որպես միջազգային կազմակերպություն, որը հանձն է առել պաշտպանել բոլոր ժողովուրդների ազատությունը, ինքնիշխանությունը և արժանապատվությունը, մենք կշարունակենք մեր առաքելությունը՝ պաշտպանելով ճնշված ազգերի և նրանց հիմնարար իրավունքները:
Սոցիալիստ (ընկերվար) երիտասարդության միջազգային միությունը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական միությունների: IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում: Նրա առաքելությունը ներառում է երիտասարդության ներգրավվածություն, զանգվածային ակտիվություն, կրթական միջոցառումներ, արշավներ և համաշխարհային շահերի պաշտպանություն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպության լիիրավ անդամ է։