| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նշանածին առևանգելու և նրան բռնաբարելու համար 32-ամյա Արտուշը ընկերների հետ հայտնվել է ամբաստանյալի աթոռին. գրում է «Փաստինֆո»-ն:
«Ըստ մեղադրանքի՝ Արտուշը, տեղեկանալով, որ իր նշանածն իր հետ հարաբերությունները դադարեցնելու և նշանադրության մատանին վերադարձնելու մտադրություն ունի, իրենց փոխհարաբերությունները վերջնականապես պարզելու նպատակով հանդիպելու և զրուցելու պատրվակով վերջինիս հրավիրել է Երևան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան, ապա քայլելով գնացել են Հանրապետության հրապարակի մոտակայքը, որտեղից իր գործընկերներ Ղազարի և Լևոնի հետ, նախնական համաձայնությամբ, աղջկան տուն ուղեկցելու պատրվակով, խաբեությամբ նստեցրել են «Մերսեդես Ց 180» ավտոմեքենան, ապա նաև բռնության գործադրմամբ առևանգել են:
Աղջկան տեղափոխել են Գավառ քաղաք, ապա վերադարձել են Երևան, որից հետո էլ հենց Արտուշի բնակարանում վերջինս՝ բռնության գործադրմամբ, բռնաբարել է նրան»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն` սկզբնաղբյուրում