Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կրկնելով Արցախի հարցում իրենց տևական զավեշտալի հայտարարությունները` Թուրքիայի ԱԳ նախարարությունը ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարություն է տարածել` նախապես «զգուշացնելով», որ այն չի ճանաչելու:
Ստորև ներկայացնում ենք Թուրքիայի ԱԳՆ-ի «խիստ կարևոր» հայտարարությունը.
«Հայտնի է դարձել, որ ավելի քան 20 տարի Հայաստանի օկուպացրած Լեռնային Ղարաբաղի շրջանում «խորհրդարանական» ընտրությունները կկայանան մայիսի 3-ին: Միջազգային իրավունքի սկզբունքները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ ԵԱՀԿ սկզբունքները խախտող այս ընտրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ կարգավորման ճանապարհով մնայուն լուծում տալուն ուղղված ջանքերը վնասելու բացահայտ փորձ են:
Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խախտող այս նոր գործողությունը դատապարտում և օրինական չհամարած այս ընտրությունների արդյունքները չենք ընդունում: Որպես Մինսկի խմբի անդամ` Թուրքիան շարունակելու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար եւ տեւական լուծում գտնելուն ուղղված ջանքերին»:
Հ.Գ.Անկախ Թուրքիայի կամ որեւէ այլ երկրի հայտարարությունից, մայիսի 3-ին Արցախի ժողովուրդը կընտրի իր խորհրդարանին: