կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-30 16:04
Հասարակություն

Հայաստանում փող տալ-վերցնելը գիտեք... Գորիկ Հակոբյան

Հայաստանում փող տալ-վերցնելը գիտեք... Գորիկ Հակոբյան

Այսօր կառավարության նիստում լայն քննարկման առարկա դարձավ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացած նախագիծը պրոբացիոն ծառայություն ներդնելու մասին: Նախագծի վերաբերյալ խոսք խնդրեց և կարծիք հայտնեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը:

 

«Երբ հարցը գնում է Հայաստանի պայմաններում ծրագրի կիրառմանը, մենք, փաստորեն, ծնում ենք մի մարդու, ով տանը նստած է, մենք պետք է ստիպված նայենք, թե 100-ից քանի գործն է փողերը վերցնում, սարքում: Հայաստանում այս պահին մեր գիտական մակարդակը չի հասել նրան, որ այդպիսի մարդիկ լինեն, օրինակ, «поиск» անենք, չենք գտնի նման մարդ, սա նշանակում է, որ հարցն ինչ-որ մի էտապում կլուծեն` մի հոգով կլուծեն «կաֆեներում», տարբեր տեղերում: Եվ Հայաստանի պայմաններում շատ բարդ կլինի: Հնարավոր է` մի 20 կամ 30 տարի հետո շատ գեղեցիկ բան ստացվի, բայց ես հիմա չեմ պատկերացնում: Հիմա էլ մի բան պետք է ստեղծենք, որ տեսնեք` ով, երբ վերցրեց փողը, շատ բարդ է: Հայաստանում փող տալ-վերցնելը էդ գիտեք: Ինձ թվում է, թե շտապ է, բան չի ստացվի սրանից»,- եզրափակեց Հակոբյանը:

 

Արձագանքելով Գորիկ Հակոբյանի մտահոգությանը` Հովիկ Աբրահամյանն ասաց. «Մենք այս հարցը քննարկել ենք, հրատապ որոշում չենք կայացնելու, և ես կարծում եմ, որ պիտի գնանք առաջ: Ծառայությունը մեզ համար կարևոր է, բայց դա պետք է հիմա հիմք չտա, որպեսզի շտապենք և սխալներ թույլ տանք: Պիտի ուսումնասիրենք աշխարհի փորձը և ներդնենք»: