|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Կարծում եմ ընդդիմությունը բարդ խնդրի առջև է կանգնած… համարյա շեքսպիրյան «լինել, թե չլինել»-ու նման: Իրենց դեպքում, իհարկե, հարցը հետևյալն է՝ վերցնել, թե չվերցնել: Առաջին հայացքից կասկած անգամ չի առաջանում, որ մանդատները չպետք է վերցնել: Բայց այդ դեպքում ինչպես են կարողանալու երեք ուժերը վերահսկել իրենց 200 հոգանոց ցուցակները, որպեսզի իշխանությունը չկարողանա «վերբովկա» անել այդ ցուցակներում հայտնված մարդկանց (իհարկե այս իրավիճակը չի բացառվում նաև վերցնելու պարագայում…
Գեղամ Նազարյանն ու Իշխան Զաքարյանը բոլորի համար «օրինակ են»:
Բայց հուսով եմ, որ գոնե ցուցակի առաջին 10-30 թեկնածուները պատահական մարդիկ չեն և «պինդ են»): Եվ հետո չվերցնելուց հետո նրանք պետք է ունենան գործողությունների հստակ պլան (իհարկե ենթադրվում էր, այդ պլանը բոլոր ուժերը պետք է ունենային շատ ավելի շուտ՝ ընտրությունների տարբեր ընթացքի և արդյունքների համար): Եթե նման պլան չկա և ուժերը «на ура» էմոցիոնալ որոշում են կայացնում և հրաժարվում, ապա առավելագույնը մի երկու ամիս հետո նրանք վեր են ածվում «քաղաքական դիակի»:
Ինչ է լինում երբ մանդատները վերցնում են: Իհարկե այստեղ էլ կա մի հանգամանք. ԲՀԿ անցնում է խորհրդարան թե՞ ոչ: Եթե անցնում է, ընդդիմությունը բավականին լուրջ ներկայություն է ապահովում խորհրդարանում և զրկում իշխանությանը ոչ միայն սահմանադրական մեծամասնություն ունենալու հնարավորությունից, այլև 3/5-ից: Իսկ դա նշանակում է, որ իշխանության թևերը շատ հարցերում կապված են լինում:
Իսկ ամենակարևորը Նիկոլը չի կարողանում իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ինչը Ալիևի թիվ մեկ պահանջն է, այսպես կոչված «խաղաղության պայմանագիրը» կնքելու համար: Այդ դեպքում իշխանությունը պետք է փորձի իրականացնել «Գեղամ Նազարյան և Իշխան Զաքարյան-2» օպերացիան, բայց այս անգամ 7 հոգու համար, կամ գնալ նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
Իհարկե մանդատներ վերցնելը չի բացառում զուգահեռ փողոցային պայքարը… բայց ցանկացած դեպքում պետք է լինի գործողությունների հստակ ՊԼԱՆ, հակառակ դեպքում կլինի այն ինչը մենք բազմիցս տեսել ենք: Ամեն դեպքում հետաքրքիր է լինելու, որովհետև ընդդիմությունը բավականին ռեսուրսային է և ճիշտ մարտավարության դեպքում կարող է իր օրակարգերը թելադրել։
Ամեն դեպքում ես նրանց չեմ նախանձում…»։