կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-15 17:25
Քաղաքական

ՀՀ-ում մենաշնորհների չգոյություն է, որովհետև գիտեք` Հայաստանում սեքս էլ չկա. Փաշինյան

ՀՀ-ում մենաշնորհների չգոյություն է, որովհետև գիտեք` Հայաստանում սեքս էլ չկա. Փաշինյան

Հայտնել ենք, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության կողմից ներկայացված` Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ ապրանքների գների բարձրացումը, այդ թվում` առաջին անհրաժեշտության ապրանքների, ոչ ոք չի վիճարկում, բայց 2,5 տոկոս միջին գնաճը չի վերաբերում առաջին անհրաժեշտության ապրանքներին։ «Ձեր առաջարկությունը ո՞րն է, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը մեղմե՞լը»,- հարցրեց Հարությունյանը։

Փաշինյանն արձագանքեց, որ իրենց նպատակը ոչ միայն սոցիալական բեռի թեթևացումն է, այլև դրա հետևանքով առաջացած քաղաքական խնդիրների լուծումը։ «Այստեղ առնչություն ունենք ոչ միայն սոցիալական, այլև քաղաքական խնդրի հետ, որովհետև սոցիալական բեռի ավելացումն արտագաղթի տեմպի ու գործարար միջավայրի խնդիրների ավելացում է նշանակում։ Ամեն անգամ ակցիզային հարկն ավելացնում ենք ինչ-ինչ նպատակով, բայց հաշվի չենք առնում, որ հենց շուկան գնաճի ազդակ է ստանում, 6 անգամ գինը բարձրացնում է, ու երբ 10 անգամ գնանկման ազդակ է ստանում, չի իջեցնում այն: Սա քաղաքական պրոբլեմ է, որն, իմ խորին համոզմամբ, ՀՀ-ում մենաշնորհների չգոյության հետ է կապված։ Ինչո՞ւ եմ ասում` չգոյության, որովհետև գիտեք՝ ՀՀ-ում սեքս չկա»,- ասաց Փաշինյանը:

Ներկայացված նախագիծն առաջարկվում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի մեջ` վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը: Առաջարկվում են նաև եկամտային հարկում փոփոխություններ, մասնավորապես առաջարկվում է մեկ սանդղակ ևս ավելացնել 150-ից մինչև 300 դրամ սանդղակը ու այն հարկել 26 տոկոսով։