|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
«Եղել է բեկորային վիրավորում դիմապակու բեկորն է դիպչել: Այդ բեկորը կհանեն, խնդիր չի լինի: Վիրավորումը ստացվել է հակառակորդի կողմից, որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ»,- ասաց Օհանյանը:
Քաղաքացիական տրակտորի վարորդը վիրավորում է ստացել հոկտեմբերի 2-ին: