Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բուենոս Այրեսի հայկական համայնքի կազմակերպությունները հաղորդագրություն են հրապարակել՝ դատապարտելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այցը Արգենտինա. տեղեկացնում է Asbarez-ը:
Հայ համայնքի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Արգենտինայի հայկական համայնքը, որի մեծ մասը կազմված է թուրքական պետության կողմից 1915-1923 թվականներին կատարված Ցեղասպանությունը վերապրած գաղթականներից, մերժում և դատապարտում է Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Արգենտինա: Չավուշօղլուն ոչ միայն հանցագործ պետության ներկայացուցիչն է, այլև Թուրքիայի մերժողական քաղաքականության գործող բազուկը: Որպես ԱԳ նախարար՝ Չավուշօղլուն փորձում է ահաբեկել բոլոր նրանց, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, կամ նույնիսկ ակնարկում է այդ մասին: Հիշենք ՌԴ-ի, ԵԽ-ի և Վատիկանի դեպքերը, նաև Գերմանիայի ու ԱՄՆ-ի՝ 2016 թվականի դեպքերը: Համոզված ենք, որ, իբրև նախարար, նրա նպատակը խոսքի ազատության գրաքննության մոդելն արտահանելն է: Այն մոդելը, որը որդեգրել է Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակարգն իր սեփական ժողովրդի հանդեպ: Այդ մասին են վկայում բազմաթիվ առիթները, երբ թուրքական դիվանագիտությունը լոբբինգի միջոցով փորձել է արգելափակել հայ ժողովրդի հանդեպ զորակցության բանաձևերն ամբողջ Հարավային Ամերիկայում: Կոչ ենք անում Բրազիլիայի, Ուրուգվայի և Արգենտինայի իշխանություններին՝ խուսափել թուրքական պետության ժխտողական քաղաքականության որևէ արտահայտության հավանություն տալուց»: