Պետդումայում հավանության են արժանացրել ուկրաինական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ օրենքի նախագիծը
Պետդումայի խմբակցությունները հավանության են արժանացրել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի առաջարկությունը` չճանաչել Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունները: Հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ЛДПР խմբակցությունը նույն բովանդակությամբ նախագիծ էր ներկայացրել: Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից հետո Պետդուման հանդես կգա հայտարարությամբ: