| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բելառուսի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է օրինագիծ, որը կխստացնի երկրում կուսակցությունների ստեղծման եւ աշխատանքի վերաբերյալ պահանջները։
Ուժի մեջ մտնելու համար նախագիծը պետք է արժանանա խորհրդարանի վերին պալատի հավանությանը, հետո ներկայացվի նախագահի ստորագրմանը։
Օրինագծի նորամուծություններում նախատեսված են կուսակցության ստեղծման համար թվաքանակի նվազագույն շեմի (1-ից հասցվել է 5 հազար մարդու) զգալի ավելացում, Բելառուսի յուրաքանչյուր մարզում եւ Մինսկում կուսակցությունների կազմակերպչական կառույցների ձեւավորման պահանջ՝ այն դեպքում, երբ այժմ դրա համար անհրաժեշտ է հազար հիմնադրից (անդամներից) ոչ պակաս՝ Բելառուսի մարզերի մեծ մասից եւ Մինսկից։
Բացի այդ, նախագծի համաձայն՝ կուսակցություն կարող են հիմնել միայն Բելառուսի 18-ը լրացրած եւ երկրում մշտապես ապրող քաղաքացիները։ Կուսակցության ղեկավար մարմինը պետք է ընտրվի հինգ տարին մեկ անգամից ոչ պակաս։ Բացի այդ, փաստաթղթով բացառվում է կուսակցությունների ֆինանսավորման արգելքն ի հաշիվ հանրապետական կամ տեղի բյուջեի։
Ըստ նախագծի՝ կուսակցության լուծարման առիթ կարող է դառնալ պատերազմի, ահաբեկչական կամ օրենսդրությամբ արգելված այլ գործունեության քարոզչությունը, որը կարող է վնաս հասցնել պետական եւ հանրային շահերին, ինչպես նաեւ դրամական միջոցների եւ այլ գույքի ստացումն օտարերկրյա աղբյուրներից։