|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր թուրքական Cumhuriyet և Özgür Gündem թերթերը հայերեն են հրատարակվել:
«Ակօս»-ի հաղորդմամբ` Cumhuriyet-ը հրատարակվել է «Այլևս երբեք», իսկ Özgür Gündem-ը` «Տես, իմացիր, առերեսվիր» խորագրով:
Cumhuriyet թերթում Հայոց ցեղասպանության մասին գրվել է. «Հարյուր տարի առաջ այս հողերում տեղի ունեցած համատեղ վիշտի համար սգում ենք: Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում տեղի ունեցած այս արհավիրքի ցավը դեռ թարմ է: Ժամանակն է առերեսվելու մարդու խելքը, խիղճը, իրավունքն ու արդարության զգացմունքները կաթվածահար անող այս ցավի հետ, որպեսզի այլևս երբեք չկրկնվի»:
Özgür Gündem-ը գրել է. «1915 թվականին պետության իրականացրած ծրագրով աքսորվեցին և կոտորվեցին մեկուկես միլիոն հայեր և հինգ հարյուր հազար ասորիներ: Այդ վերքը հարյուր տարի է` բաց է... Մինչ իշխող կուսակցությունը տեր է կանգնում ժխտողականությանը, ժողովուրդները կոչ են անում` «տես, իմացիր, առերեսվիր»: