|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ստեփանակերտում Հայաստանի թերթերը չկան:
Մի երկու տարի առաջ մեկ օրվա հնությամբ համարյա բոլոր կարեւոր թերթերը կգտնեիր, հիմա թերթի կրպակներն ամեն ինչ ծախում են, բայց ոչ օրվա մամուլ: Հայաստանից «Հայացք» ու «Երրորդ ուժ» են միայն, ինչն այս թերթերի հովանավորների ղարաբաղյան հետքի մասին է գուցե վկայում, իսկ ընդհանրապես` խաչբառեր են, զանազան ամսագրեր ու... հազար ու մի մանրուք:
Ստեփանակերտի Ազատության հրապարակին հարակից կրպակներից մեկի կրպակավարուհին, որը ո'չ ուզեց ներկայանալ, ո'չ էլ մեր լուսանկարելու պահին իր տեղում մնաց, բացատրեց, որ «Արցախմամուլն» էլ չկա, քանի որ այս կառույցը բոլոր թերթերին մեծ գումար էր պարտք: Իսկ հիմա իրենցով զբաղվող, թերթ բերող-հասցնող, Հայաստանի թերթերի հետ պայմանագիր կապող չկա, իրենք էլ աշխատում են, ինչպես կարողանում են: