Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի Հայ դատի ներկայացուցիչ Վասկին Էսքիջյանն այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» համաժողովից առաջ, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությունը, որ ապրիլի 24-ին հայերը կնվագեն ու կպարեն` Թուրքիային վիրավորելով, պատասխանեց. «Այդ նրանից է, որ թուրքերը նախանձ ու աղվես ժողովուրդ են: Նրանք իրենց հակաքարոզչությունն են անում այս օրերին»:
Նրա խոսքով` Պուտինի այցը Հայաստան մեծ անակնկալ էր նրանց համար: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի` Հայաստան այցին և դրա ազդեցությանը, Վասկին Էսկիջյանը պատասխանեց. «Օլանդը ներկայացնում է Եվրոպայի ամենամեծ պետություններից մեկը: Անցյալ տարի Օլանդն իր պետական այցելությամբ հուշեց, որ ներկա է լինելու ապրիլի 24-ին Հայաստանում»:
Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչ Սևան Արթինն էլ, խոսելով Հայոց ցեղասպանության հարցով ԱՄՆ-ի դիրքորոշման մասին, նշեց, որ, դժբախտաբար, շատ սպասելիք չենք կարող ունենալ ԱՄՆ-ից, քանի որ ԱՄՆ-ը Թուրքիայի կարիքն ունի, իսկ հայկական հարցն այդ կարիքի մոտ շատ չնչին տեղ է զբաղեցնում: Նա կարծում է, որ Հռոմի պապի հայտարարություններից ու Ավստրիայի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո ստեղծվել է ցունամիի էֆեկտ, որից էլ ճնշվում է Թուրքիան: «Բոլոր թերթերը Հայոց ցեղասպանության մասին են գրում, դեռ այսպիսի բան չէր եղել, հետևաբար, այդ ամենը ճնշում է Թուրքիայի վրա»,- ասաց Սևան Արթինը:
Ինչ վերաբերում է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականությանը, Սևան Արթինը նշեց. «Ըստ տեղեկությունների` ուրբաթ օրը Գերմանիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, բայց պետք է սպասենք, տեսնենք: Գերմանիան հիմնական երկիր է, եթե Գերմանիան ընդունեց Հայոց ցեղասպանությունը, ապա շատ բան է փոխվելու»: