|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Դմիտրի Դիբրովը Ворак-Медиа-ի հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
«Չգիտեմ, թե ով է կասկածում, որ Ցեղասպանությունը եղել է: Ես ծնվել եմ Ռոստովում, մեր քաղաքի կեսը հայեր են: Եվ մենք, իհարկե, տեսել ենք մարդկանց, որոնք Ցեղասպանության հետևանքով ապաստան են գտել Ռուսաստանում: Դա անկասկած եղել է: Ինչի՞ համար ժխտել դա, ավելի լավ չէ ուղղակի ապաշխարել»,- ասել է նա:
Դիբրովը մեջբերել է Շառլ Ազնավուրի խոսքերը. «Տեսնես ի՞նչ է արել հայ ազգը, ինչո՞վ է այդքան բարկացրել հարևան թուրքերին»:
«Նշանակում է հայ ազգը շատ առողջ ազգ է, որ կարողացել է վերապրել այդ ողբերգությունը և նման հարց տալ իրեն: Կարծում եմ՝ կգա այն օրը, երբ դուք դարձյալ կբարձրանաք Արարատը»,- ասել է նա: