|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Հայ-թուրքական արձանագրություններից դեռ տարիներ առաջ թուրքերը շրջանառության մեջ էին դրել պատմաբաններից բաղկացած, այսպես կոչված՝ հաշտեցման հանձնաժողովի գաղափարը: Հետագայում պարզվեց, որ որոշ հայ պատմաբաններ ոչ միայն գայթակղվել էին այդ խորամանկ գաղափարով, այլև «համապատասխան փորձ ու հմտություններ» ձեռք բերելու ձգտումով տևական ժամանակով այցելել թուրքիա:
Որոշ ժամանակ անց, այդ փորձը պիտանի եղավ հայագիտության բոլոր հիմքերը համակարգված խարխլելու «վեհ գործում»: Արդյունքում հայ-թուրքական բանավեճը սահուն տեղափոխվել է Հայաստանի ներքին կյանք, մենք ակամա փորձում ենք աքսիոմատիկ ճշմարտությունները ապացուցել, ցավոք, արդեն Երկրի ներսում, «հաշտեցման հանձնաժողովի» գաղափարով անհաշտություն սերմանվեց հենց մեր հանրության մեջ: Թուրքն առայժմ անելիք չունի, դեռ սպասում է:
Վստահ եմ, Հայ միտքը իրեն չի սպառել, կգա այն պահը, երբ էլ ավելի ծանր վիճակում կհայտնվեն Թուրքիան և իր արհեստական փոքր եղբայրը, իսկ դրա համար այդ երկրներում իդեալական նախադրյալներ կան, պետք էլ չի լինի դիմելու արհեստական պառակտումների....»։