|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ում բնակվող թուրքերն ապրիլի 24-ին մայրաքաղաք Վաշինգտոնում «Խաղաղության և համերաշխության» քայլերթ կանցկացնեն՝ «հայերի հետ բարեկամության կամուրջ հիմնելու համար». գրում է թուրքական Haberler-ը:
Երթը համակարգելու համար 145 թուրք-ամերիկյան ՀԿ-ների կողմից ստեղծված կոմիտեն հայտնել է, որ «2015 թվականին բարեկամության կամուրջ հիմնելուն ամբողջությամբ հակառակ մոտեցում ցուցաբերած հայերի միջոցառումների դեմ պայքարելու համար հարկավոր ջանքեր գործադրելու հարցում վճռական են»:
Կոմիտեն հայտնել է, որ «Խաղաղության և համերաշխության» երթը մեկնարկելու է ապրիլի 24-ին Սպիտակ տան առջևից և ավարտվելու է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև:
Կայքի հաղորդմամբ՝ հայկական մի շարք խմբեր ամեն տարի ապրիլի 24-ին «օկուպացնում են» Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մայթը, և այս ցույցը կազմակերպվել է հայերին հակազդելու համար:
«Մի շարք հայերի՝ գնալով ուժգնացող քարոզչական գործողությունների դեմ կոմիտեն ստեղծել է «Պատմությունը թող որոշի» անունով կայքէջը, որը, ապրիլի 18-ից սկսած, Twitter-ում կգործի նաև որպես պիտակ՝ #lethistorydecide գրությամբ»,- գրում է կայքը: