|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում անցկացվեց ՀՖՖ 13-րդ ժողովը, որի ընթացքում կայացան ՀՖՖ նախագահի ընտրությունները: Միակ թեկնածուն` ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ընտրվեց միաձայն:
Ռուբեն Հայրապետյանն անդրադարձավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի խնդրին եւ հայտարարեց, որ հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետ:
«Ժամանակին ունեինք հավաքական, որտեղ խաղում էին Քարամյան եղբայրների, Ռոմիկ Խաչատրյանի նման տուրիստներ: Ներկայիս կազմում եւս ունենք ֆուտբոլիստներ, որոնք տուրիստի կարգավիճակով են գալիս հավաքական: Նրանց անպայման ցույց կտանք հեռանալու դուռը: Հայաստանի ազգային հավաքականը պետք է գլխավորի հայ մասնագետ: Ընկա երկրպագուների ազդեցության տակ եւ հրավիրեցի արտասահմանցի մարզչի: Այլեւս վստահ եմ, որ ազգային ընտրանուն կարող է օգուտ տալ միայն հայ մասնագետը, որը կիմանա ում համար խաղալ եւ ինչի համար խաղալ: Խոստանում եմ՝ հավաքականը շուտով կունենա նոր մարզիչ»,- ասաց Հայրապետյանը: