|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում նախագահ է վերընտրվել «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր Գեւորգ Մուրադյանը, իսկ քարտուղար է ընտրվել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավետիսյանը գրում է.
«ԵՊՀ-ում ճգնաժամը խորանում է:
Գևորգ Մուրադյանին ևս մեկ անգամ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելով՝ ոչ միայն չլուծվեց շուրջ մեկ տարի շարունակվող համալսարանական ճգնաժամը, այլև խորացավ այն:
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստը ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի ոչ համալսարանական անդամներին չի հետաքրքրում ԵՊՀ համընդհանուր շահը, նրանք լծված են սպասարկելու կրթության, գիտության և այլնի նախարար Արայիկ Հարությունյանի նեղ անձնական ու քաղաքական շահերը:
Իսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի «նախագահ վերընտրված» Գևորգը հանդիսանում է Արայիկի դրածոն, մեղմ ասած նա չի վայելում համալսարանականների վստահությունն ու հարգանքը՝ համալսարանական 16 անդամներից ընդամենը երկուսը մասնակցեցին քվեարկությանը, իսկ մնացած 14 համալսարանականները բոյկոտեցին և չմասնակցեցին հոգաբարձուների խորհրդի նախագահի քվեարկությանը՝ այդ կերպ իրենց դժգոհությունը հայտնելով կրթության, գիտության և այլնի նախարարի կողմից ԵՊՀ-ին պարտադրված թեկնածուի դեմ»: