|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Հայաստանի հավաքականը նոր մարզիչ է ունենալու: Սարգիս Հովսեփյանը չի շարունակելու աշխատանքը հավաքականում: «Ես հակված եմ միայն տեղացի մարզիչ ունենալուն, քանի որ փորձը ցույց է տալիս, որ արտասահմանցի մարզիչները խախտում են հավաքականի կարգապահությունը: Հայաստանի հավաքականին պետք է հայազգի մարզիչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր հանդիպում էր ունեցել «մի քանի առաջատար» լրատվամիջոցների պատասխանատուների հետ: