|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսն արժանացան մեդալի:
Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների:
Պարգևատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում, ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի, Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը: Թյուրիմացությունը շտկվեց րոպեներ անց: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին: