|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայում մայիսի 20-ին Իզմիր նահանգի Քարշըյաքա, Քոնաք, Չիղլի, Բուջա և այլ շրջաններում ցերեկային ազանի ժամանակ մզկիթներից հնչել է իտալական ազգային «Bella Ciao» երգը. հայտնում է gazeteduvar.com.tr կայքը։
Միջադեպը երկրում մեծ աղմուկ է բարձրացրել։ Իզմիրի նահանգային կրոնական վարչությունը հայտարարել է, որ անհայտ անձինք կարողացել են ապօրինին ճանապարհներով ներխուժել մզկիթների համակարգ։ Իզմիրի նահանգային գլխավոր դատախազությունն արդեն գործ է հարուցել միջադեպի առնչությամբ։
Իշխանական լրատվամիջոցները մեղադրում գրում են, որ այս միջադեպը շատ է դուր եկել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը, որի անդամները տարածում են այդ տեսանյութը։ Ներկայումս մուսուլմանական աշխարհը նշում է Ռամադան տոնը, և այս ամսին նման արարքը լայն դժգոհությունների տեղիք է տվել։
Նշենք, որ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից ստեղծված ՀԺԿ-ի գաղափարախոսության անկյունաքերից է աշխարհիկությունը, իսկ ներկա իշխանությունները հակառակը։