|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Իշխանությունում աջ ձեռքը չգիտի՞, թե ձախն ինչ է անում: Մինչ իշխանական շրջանակներից հայտարարություններ են անում Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները փոխելու անհրաժեշտության մասին, իսկ օրերս էլ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր օրհներգն ու զինանշանը փոխելու մասին կարծիք հայտնել, ԿԳՄՍՆ-ն նախօրեին շրջաբերական է ուղարկել դպրոցներին՝ հանձնարարելով, որ ամեն երկուշաբթի՝ մինչ դասերի սկսվելը, դպրոցում հնչի ՀՀ օրհներգը․ կա՛մ ձայնագրությամբ, կա՛մ էլ ակապելա կատարմամբ դպրոցի աշակերտները պետք է կատարեն:
Շրջաբերականում մանրամասն նկարագրել են նաեւ դրոշի տեղակայման վայրը եւ տեսքը, այն չպետք է լինի ճմրթված, պետք է ուղիղ տեղադրված լինի շքամուտքում, ունենա մաքուր, կոկիկ տեսք։
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։