Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում մամուլի ասուլիս տվեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերին: Նա խոսեց ԼՂ հակամարտության, «Բռնության սրացումը ԼՂ-ում եւ Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» վերնագրով զեկույցի, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ու Հայաստանում սպասվող սահմանադրական փոփոխությունների մասին:
Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալով` Բրասերին ասաց, որ հիմա կխոսի այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել 100 տարի առաջմ եւ նշեց, որ նման ջարդերն անընդունելի են, պետք է անել ամեն ինչ, որ նման դեպքերը չկրկնվեն:
«ԵԽ-ն մարդու իրավունքի և ժողովրդավարության վրա խարսխված կազմակերպություն է: Պետք է անցյալից դասեր քաղել, և եթե չենք կարող հաշտվել անցյալի հետ, ուրեմն չենք կարողանա կառուցել խաղաղ ապագա»,- ասաց նա եւ հավելեց, որ քաղաքական գործչի պարտավորությունն է` կանխարգելել հակամարտությունների ի հայտ գալը, իսկ կանխելու համար նախևառաջ պետք է հիշել անցյալը:
«100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները շատ կարևոր են այդ անցյալը հիշելու տեսնակյունից, որ հիշենք ու տուրք մատուցենք այն նահատակների հիշատակին, ովքեր զոհվեցին հարյուր տարի առաջ, որ գալիք սերունդները չտեսնեն նման ջարդեր: Այսինքն` մեր քաղաքական գործիչների վրա լուրջ պատասխանատվություն է դրված գալիք սերունդների առջև»,- ասաց Անն Բրասերին:
Նա շեշտեց, որ իր ուղերձն այսօր հետևյալն է` համատեղ պայքարել անհադուրժողականության դեմ:
Նշենք, որ ԵԽԽՎ նախագահի ձեռքը վիրակապված էր: Նա ասաց, որ լրագրողները շատ են նայում իր ձեռքին, և վկատակեց, որ վիրակապը քաղաքական պայքարի հետ կապ չունի, այլ հանգամանքներում է ձեռքը կոտրվել: «Քաղաքականության մեջ պայքարը տեղին է, ես ներքաշվում եմ դրա մեջ, բայց բռունցքներս չեմ օգտագործում, այլ փաստարկներ եմ օգտագործում»,- ասաց Անն Բրասերին:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին խոսելիս ԵԽԽՎ նախագահը այդպես էլ չարտասանեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը` դրա փոխարեն օգտագործելով «ջարդեր» բառը:
ԵԽԽՎ նախագահը Հայաստանում է, որպեսզի հայկական կողմին համոզի ներգրավվել զեկույցի մշակման մեջ, որը կրում է «Բռնության սրացումը ԼՂ-ում և Ադրբեջանի այլ բռնագրավված տարածքներում» վերնագիրը: