Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
The Huffington Post-ի սյունակագիր Հ. Ա Գուդմանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
«ԱՄՆ-ը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը» վերնագրված հոդվածում հեղինակը գրել է. «Վերջերս ԱՄՆ-ը ցեղասպանություն որակեց «Իսլամական պետության» կողմից եզդիների և այլ էթնիկ խմբերի դեմ իրականացրածը: Անկասկած, եզդի կանանց բռնաբարություններն ու ստրկացումը, եզդի տղամարդկանց սպանդը ցեղասպանություն է: Այսպիսով` այդ բառի իմաստը, հատկապես` երբ այն բնութագրում է անմարդկային, զանգվածային ջարդերը, կարևոր է: «Ցեղասպանություն» բառը հորինել է Իելի պրոֆեսոր, դոկտոր Ռաֆայել Լեմկինը, երբ փորձել է գտնել օսմանյան հայերի զանգվածային սպանդը ներկայացնելու ճանապարհը: Հետևաբար` ցանկացած ազգ, որը քննարկում է մեկուկես միլիոն հայերի սպանությունները, պարզապես քաղաքական «ծխածածկույթ» է ստեղծում: Ցեղասպանությունը տեղի է ունեցել, տեղի է ունեցել հայերի դեմ, և «ցեղասպանություն» բառն ստեղծող մարդը նույնպես ճանաչել է այդ փաստը: Բառը ստեղծվել է հայերի ջարդերը նկարագրելու համար»,- գրել է հեղինակը` կից ներկայացնելով 1949 թվականին արված տեսանյութը, որում Լեմկինը բառի իմաստի վերաբերյալ ելույթ է ունեցել:
«Բացի այդ` հայերի ցեղասպանությունը, որն սկսվել է 1915-ի ապրիլի 24-ին, լիովին համապատասխանում է «ցեղասպանություն» բառի սահմանմանը: Ես հիշում եմ իմ ուսանողական տարիներին, երբ այցելեցին Հոլոքոստի թանգարան և մուտքի պատին տեղադրված էր Ադոլֆ Հիտլերի խոսքը` «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը»,- գրում է Գուդմանը` նշելով, որ մինչ աշխարհաքաղաքականությունը կանխում է Միացյալ Նահանգներին`օգտագործելու այդ բառը, կասկած չկա, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է:
Հեղինակի խոսքով` ԱՄՆ-ը ԻՊ վայրագությունները պետք է ցեղասպանություն որակի, սակայն «Հայոց ցեղասպանություն» բառի չօգտագործումը վիրավորանք է պատմությանը:
Հոդվածի վերջում հեղինակը նշել է, որ ԱՄՆ հաջորդ նախագահը պետք է պարտադիր ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «ԱՄՆ-ը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ հաջորդ նախագաը պետք է օգտագործի Լեմկինի հորինած բառը»,-այս տողերով հեղինակը եզրափակել հոդվածը: