կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-04-10 17:40
Հասարակություն

ՀՀԿ-ական պատգամավորը Քիմով կհետաքրքվի միայն մեկ դեպքում

ՀՀԿ-ական պատգամավորը Քիմով կհետաքրքվի միայն մեկ դեպքում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ այսօր ամբողջ ժողովորդի հետաքրքրության կենտրոնում Հայաստան այցելած Քիմ Քարդաշյանն է: Yerkir.am-ի հետ զրույցում նա չկարողացավ մեկնաբանել, թե ինչու են Քիմ Քարդաշյանին ընդունել բարձր մակարդակով:

 

Մեր հարցին` ճանաչո՞ւմ է Քիմ Քարդաշյանին, Սուքիաս Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ, չեմ հետաքրքրվում, ի՞նչ պարտադիր է, որ հետաքրքրվեմ»:

 

Դիտարկմանը, որ Քիմ Քարդաշյանն անգամ Գյումրիում ազգականներ ունի, գյումրեցի պատգամավորն արձագանքեց. «Չգիտեմ, համենայն դեպս, ինքը գյումրեցի չէ, երբ որ կհայտարարի, որ գյումրեցի է, այդ ժամանակ էլ կհետաքրքրվեմ»:


Մեր այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր գործընկերոջ` ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի կողմից Քիմ Քարդաշյանի հետ ճաշելու հանգամանքը, որը ՀՀԿ-ականի վրա 300 հազար դոլար է նստել, պատգամավորը մի պահ մտածեց և ասաց. «Բայց չեմ պատկերացնում, որ այդքան արժենա, դժվար այդքան արժենա»: