|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե արդյո՞ք հետևում են Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին, հարցեր չե՞ն բարձրացնում, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն և ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Պերմյակովին և ինչո՞ւ հիմա չեն գնում ու ձերբակալում նրան, մինչդեռ` քաղաքական հայացքների համար ձերբակալում են Հիմնադիր խորհրդարանի անդամներին:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ կառավարությունն ունի այն լիազորությունները, որոնք տրված են նրան Սահմանադրությամբ և օրենքներով: Ինչ վերաբերում է վերջին օրերի զարգացումներին, նախարարը նշեց, որ կառավարությունը ձեռնպահ կմնա հայտարարություն անելուց` նկատի ունենալով, որ հետաքննության պրոցես է ընթանում:
Զարուհի Փոստանջյանը արձագանքեց, որ ամբողջ ժողովուրդն էր սպասում, թե երբ է գլխավոր դատախազ Կոստանյանը դիմելու իր ռուս գործընկերոջը՝ Պերմյակովին Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու պահանջով: «Դիմե՞լ է նա, թե՞ ոչ, և ո՞րն է դրա պատասխանը»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարը պատասխանեց. «Ես համաձայն չեմ, որ իրավապահ մարմինները անգործության են մատնված, նման երևույթ չկա, կառավարությունն անում է ամեն ինչ, որ քաղաքացու իրավունքները պաշտպանված լինեն»:
Հովհաննես Մանուկյանը ակնարկեց, որ պատգամավորը գլխավոր դատախազին առաջիկայում հարցեր ուղղելու հնարավորություն կունենա, երբ Գևորգ Կոստանյանը ԱԺ-ին կներկայացնի դատախազության տարեկան գործունեությունը: