կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-14 13:34
Իրավական

Ավետիսյանների ընտանիքի անդամները, բացի հրազենայինից, այլ վնասվածքներ էլ են ստացել

Ավետիսյանների ընտանիքի անդամները, բացի հրազենայինից,  այլ վնասվածքներ էլ են ստացել

Հունվարի 12-ին Գյումրիում դաժան սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի ավագի՝ Սերյոժա Ավետիսյանի մարմնին, բացի հրազենային վնասվածքներից այլ վնասվածքներ են հայտնաբերվել, մասնավորապես` բութ գործիքով պատճառված վնասվածքներ, քերծվածքներ: Սա վկայում է, որ Սերյոժա Ավետիսյանը դիմադրություն է ցույց տվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը ՝ ամփոփելով ստացված դատագենետիկական փորձաքննության արդյունքները:

 

«Հրացանի փողի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, նա, հավանաբար, փորձել է բռնել ինքնաձիգի կոթից, սակայն կրակողը խզակոթով հարվածել է նրան: Նա շուրջ տասերկու վնասվածք է եղել»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ նմանատիպ վնասվածքներ են հայտնաբերվել նաև Հասմիկ Ավետիսյանի մարմնին:

 

Փաստաբանի խոսքով՝ փորձաքննության եզրակացություններից կարելի է ենթադրել, որ Արմեն Ավետիսյանը արթանացած է եղել և փորձել է տեղաշարժվել, իսկ նրա կնոջ՝ Արաքսյա Պողոսյանի գրկում եղել է փոքրիկ Սերյոժան, որին, ինչպես հայտնի է, սվին-դանակով են վնասվածքներ պատճառվել: Ըստ եզրակացության ՝ Արաքսյա Պողոսյանի ձեռքերին եղել են վնասվածքներ՝ հասցված սվին-դանակով:

 

Լուսինե Սահակյանի խոսքով` եզրակացություններից հնարավոր է ենթադրել, որ առաջին սենյակում գտնվող Աիդա Ավետիսյանը չի էլ հասցրել տեղաշարժվել, իսկ մյուս սենյակներում գտնվող տան անդամները տեղաշարժվել են: