|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ոչ ոք չի ցանկանում, որ Ղարաբաղյան հակամարտությունը թեժ փուլ մտնի։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք անգամ չենք ցանկանում մտածել, որ հակամարտությունը թեժ փուլ կմտնի։ Համոզված եմ, որ, չնայած հռետորաբանությանը, շահագրգիռ կողմերից և ոչ մեկ դա չի ցանկանում»,- ասել է նա:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի համար փոխընդունելի հիմքի վրա:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն, իր հերթին, նույնպես նշել է, որ բանակցություններն այլընտրանք չունեն: