կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 08:17
Քաղաքական

Փոստանջյանը մի աղմկահարույց հարց էլ Նարիշկինին ուներ

Փոստանջյանը մի աղմկահարույց հարց էլ Նարիշկինին ուներ

Սերժ Սարգսյանին հարց տալու նախորդ օրը Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ պլենար նիստի ժամանակ որոշած է եղել «ջախջախիչ»  հակապուտինյան հարց տալ ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին, սակայն չի տվել: «Հրապարակ»-ը փորձել է ճշտել, թե՝ ինչու:

 

«Ես Նարիշկինի հետ հանդիպում, զրույց եմ ունեցել, պարզաբանումներ եմ պահանջել, հրապարակավ հարցը չեմ հնչեցրել, որովհետեւ գտա, որ նպատակահարմար է, որ առանձին իր հետ զրույց ունենամ»,- պատասխանել է նա: Կհնչեցնե՞ք այդ հարցը, որը չի հնչել: Ասում են՝ ռուսական կողմը Ձեր վրա ճնշում է գործադրել, որ Դուք բոլորի ներկայությամբ' ի տես աշխարհի, այդ հարցը չտաք: «Ո՞վ կարող է ինձ վրա ճնշել, ռուսական կողմին ես եմ ճնշել, նույնիսկ կարծում եմ' բողոք են ներկայացրել Դավիթ Հարությունյանին, որ ես նման զրույց եմ տարել իրենց հետ: Հետո էլ, ինքս եմ որոշում' հարցը տամ, թե' ոչ»: