|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
«Հրապարակ» թերթը գրում է. Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաեւ Վայոց ձորի Ջերմուկ համայնքում, որտեղ 2 ուժ է առաջադրվել՝ ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրը»։ Վերջինի համայնքապետի թեկնածուն 71-ամյա Ազատ Հովակիմյանն է, որն աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը:
Պատճառը պարզ է` առաջիկայում մարզպետարանները լուծարվելու են, եւ մարզպետներն արդեն տաքուկ տեղ են փնտրում:Ցուցակի երկրորդ համարը Ջերմուկի գործող համայնքապետ Մանան Գեւորգյանն է, երրորդը՝ Ջերմուկի «Նոր կյանք» առողջարանի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանը, ապա՝ ՍՊԱ մենեջեր Հրայր Մկրտչյանը, փոխտնօրեն Տաթեւիկ Օհանյանը։
Ցանկում Արսենյաններին պատկանող ընկերությունների աշխատողներն են` «Ջերմուկ Գոլդի» տնօրեն Վահագն Ստեփանյանը, «Ջերմուկ» առողջարանի հաշվապահ Աննա Վարդազարյանը, մատենավար Հռիփսիմե Պապոյանը, արտադրության ղեկավար Արկադի Մկրտչյանը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Գոհար Խաչատրյանը, տնտեսվար Վարուժան Վահանյանը, լաբորատորիայի վարիչի տեղակալ Հասմիկ Պողոսյանը, հաստոցավար Հրայր Արշակյանը: Նաեւ՝ Ջերմուկի փոխհամայնքապետ Արտուշ Սիմոնյանը, մարզպետի խորհրդական Հակոբ Թադեւոսյանը։ Դպրոցների, ՀԷՑ-ի, ՋՕԸ-ի աշխատողներ։ Հնարավորինս շատ մարդ են ընդգրկել համայնքային ու պետական կառույցներից, որպեսզի դրանք ներգրավվեն ձայն բերելու գործին: Չնայած լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի ու Արսենյանների օգտին է աշխատելու: