կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 09:03
Քաղաքական

Հայաստանին մատակարարվող ռուսական գազի զինը կարող է բարձրանալ մոտ երեք անգամ. «ՀԺ»

 Հայաստանին մատակարարվող ռուսական գազի զինը կարող է բարձրանալ մոտ երեք անգամ. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը։ Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ին մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ։

«Հայտնի է, որ Ռուսաստանի՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին շուկայում, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ։ Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի զինը կձգտի գազի եվրոպական գներին»,– արձանագրված է ռազմավարական այս ծրագրում։ Դա նշանակում է, որ ԱՀԿ-ին անդամակցելու պայմանների կատարման դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի զինը կբարձրանա մոտ երեք անգամ։ Ներկայումս 1000 խմ ռուսական գազը Հայաստանին է մատակարարվում 165 դոլարով, իսկ 2018 թվականից աստիճանաբար բարձրանալով, ըստ նշված ծրագրի կանխատեսումների, կհասնի նախ 324 դոլարի, ապա 460 դոլարի։ Նշենք, որ Հայաստանին ռուսական գազի մատակաոաոման գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է հենց 2018 թվականին, և չավւազանց մեծ է հավանականությունը, որ կիրականա վերը նշված ծրագրով կանխատեսվող սցենարը»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։