Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հոկտեմբերի 3-5-ը կայացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այցը Իրան։ Այցի շրջանակներում սեպտեմբերի 4-ին նախարար Զախարյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախարար Բիժան Զանգյանեի և Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ։
Համիդ Չիտչիանի հետ հանդիպման ընթացքում նախարար Զախարյանն անդրադարձել է երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծին, Մեղրիի ՀԷԿ-ին վերաբերող հարցերի։
Նախարար Զանգյանեի հետ քննարկվել են Իրանից Հայաստան մատակարարվող գազի դիմաց էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցեր: Հատուկ անդրադարձ է եղել բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումից հետո գազի և էլեկտրաէներգիայի ծավալների ավելացման խնդրին։
Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրեն Ալի Սալեհաբադիի հետ հանդիպման ընթացքում նախարար Զախարյանը գոհունակությամբ նշել է, որ բանկի շնորհիվ լուծվել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման հարցը, և շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան: Նա հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։