| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2014թ. դեկտեմբերի 7-ին «Շիրակ» օդանավակայանում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը հաղորդել է, որ նշված օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալ օդանավակայանի սպասասրահում քաղաքացի Արթուր Ա.-ն կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, չենթարկվելով իր օրինական պահանջներին` տվել անհասցե հայհոյանքներ, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել կրծքավանդակին ու, օգտվելով քաղաքացիների բազմությունից, դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Արթուր Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում Արթուր Ա.-ն, իր հերթին, հայտնել է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցը ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ բռնություն է գործադրել իր նկատմամբ:
Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ: Կատարվում է նախաքննություն: