Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մարտի 18-ին ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի և խորհրդարանական եռյակի հանդիպման ժամանակ եվրոպացիներին զարմացրել է ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ԲՀԿ-ի միասնական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում: Նախ խոսել է Լևոն Զուրաբյանը, որը ներկայացրել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը վերջին ամիսներին համակարգված ձևով, ահաբեկումների ու բռնությունների օգտագործմամբ, որի ընթացքում 500 ԲՀԿ-ականներ էին բերման ենթարկվել, կոտրել Սահմանադրության փոփոխությունների դեմ կազմավորված ընդդիմադիր կոնսոլիդացիան: Գրեթե նույնը կրկնել է Նաիրա Զոհրաբյանը, նշելով, որ թեև ԲՀԿ-ն հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, բայց դրա մեջ ոչ մի դատապարտելի բան չկա:
Իրենք պարզապես ցանկացել են ծանոթանալ Սերժ Սարգսյանի մոտեցումներին, որից հետո, սակայն, չեն փոխել իրենց դիրքորոշումը և, վերջին հաշվով, դեմ են սահմանադրական փոփոխություններին: Հանդես է եկել նաև «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը, չնայած նրա հնչեցրած քննադատությունն ավելի մեղմ է եղել: Դժվար չէ նկատել, որ ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», որոնք նախագահին հանդիպելուց հետո դեռևս հստակ դիրքորոշում չեն հայտնել սահմանադրական բարեփոխումների հարցում, քամելեոնի վարք են դրսևորում: Եվրոպացիների առաջ նրանք խիզախ դիրքորոշումներ են հայտնում, փորձելով ընդդիմադիր երևալ, բայց հայաստանյան միջավայրում փոխում են ձայնի տոնայնությունը ու խուսափում կտրուկ դիրքորոշումներից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։