|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ-ում ընթանում է «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստը, որտեղ քննարկվում է ԵՄ ֆինանսական աջակցությունը արդարադատության ոլորտում:
Հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձավ երեք կարևոր հարցերի:
«ԼՂՀ-ն, ի տարբերություն այլ երկրների, միակողմանի արդեն միացել է ԵՄ երկրների մի շարք երկրների կոնվենցիաների, այդ թվում` արդար դատական համակարգի ձևավորման ու իրացման հարցում:
Երկրորդ կարևոր հարցը, որին կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը, որ մեզ նման անցումային տնտեսություն ունեցող երկրներում պետության սահմանափակվածության խնդիրն է մարդու իրավունքներով, որը ցավալիորեն դեռ չի ստացել պատշաճ իրացում ոչ միայն սահմանադրական, այլ նաև իրավակիրառ պրակտիկայում:
Մյուս հարցը վերաբերում է արդարադատության պատժամիջոցների կիրառմանը: Ցավալիորեն դեռ չի ձևավորվել այնպիսի մի վիճակ, երբ կիրառված պատժատեսակը նպաստի այդ անձից արժանապատիվ քաղաքացի ձևավորելուն և նրան քաղաքացիական կյանք վերադարձնելուն»,- ասաց Արծվիկ Մինասյանը: